Առողջ երեխա
Նորածնի ատամներն ու լուծը
Երիտասարդ մայրիկները, չնայած անքուն գիշերների հեռանկարին,հիմնականում անհամբերությամբ են սպասում երեխայի առաջին ատամի ծկլթելուն: Եվ այդ սպասումն ուղեկցվում է նաև վախերով. «Իմ բալիկի հասակակիցների ատամներն արդեն դուրս են եկել, իսկ մերը` ոչ, գուցե ինչ-որ լուրջ պատճառ կա»:
Չարժե այդքան անհանգստանալ, քանի որ դա երեխայի զարգացման ցուցանիշ չէ, ամեն ինչ կախված է մի շարք պատճառներից: Ատամը կարող է դուրս գալ ինչպես 3 ամսականում, այնպես էլ մեկ տարեկանում: Այս ժամկետները նորմալ են համարվում: Մանկաբուժությանը հայտնի են «ատամնավոր» նորածինների դեպքեր: Ավելի հասունանալով` այդ երեխաներն իրենց հասակակիցներին չեն գերազանցում զարգացման առումով: Բնությունն իր անելիքը գիտի, ու ոչ ոք անատամ չի մնա: Իսկ եթե ձեր երեխայի ատամներն ուշ են դուրս եկել, ուրեմն հնարավոր է, որ ամեն ինչ շատ արագ կատարվի:
Բոլոր փորձառու մայրիկները գիտեն, թե որքան է տանջվում նորածինն ատամ հանելիս. փսլնքոտություն, ուռած ու քոր եկող լնդեր, հարբուխ, անհանգիստ քուն: Ատամների դուրս գալը լուծի ու ջերմության պատճառ չի կարող դառնալ, սակայն երեխայի իմունիտետն է թուլանում, ու ատամ հանելն ուղեկցվում է նման երևույթներով:
Երեխաներն այս շրջանում շատ հեղուկի պահանջ ունեն, ինչի արդյունքը կարող է լուծ կարծվել: Բացի այդ, երեխան քորից կրծում է ամեն ինչ, այդ թվում և երբեմն ոչ այնքան մաքուր իրեր, ինչը նույնպես կարող է լուծի պատճառ դառնալ: Իսկ երբեմն նշված բոլոր ախտանշաններն ու վարքագիծն առկա են, սակայն ատամներ չկան ու չկան: Արժե հիշեցնել, թե ինչ հերթականությամբ ու երբ են դուրս գալիս ատամիկները. 6-8 ամսականում ծկլթում են ներքևի 2 կտրիչները, 8-10 ամսականում` վերևի 2 կտրիչները, 10-11 ամսականում` ևս 2 կտրիչ, 11-12-ում` 2 ներքևի կտրիչ: Իսկ մեկ տարեկանում արդեն երեխան 8 ատամ է ունենում: Իսկ երբ լրանա նրա 2 տարին, արդեն դժվարությամբ կպատկերացնեք, թե ինչպիսին էր առանց ատամների, քանի որ նա արդեն 20 ատամ կունենա:
12.06.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ